ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               

Դժգոհ են մնացել

Դժգոհ են մնացել
29.04.2016 | 09:52

Փարիզում դժգոհ են մնացել Չեմպիոնների լիգայի մեկ քառորդում «Մանչեստր Սիթիից» «Պարի Սեն Ժերմենի» կրած պարտությունից (ներկայումս այն գլխավորում է Լորան Բլանը), ու թիմի գլխավորի պոստում լրջորեն դիտարկում են նույն այդ մանչեստրյան ակումբը գլխավորող Մանուել Պելեգրինիի թեկնածությունը, ով մրցաշրջանի ավարտից հետո լքելու է ակումբը: Դժվար չէ նկատել, թե որքան կբարձրանա այս մարզչի գինն այն բանից հետո, երբ նա իր ներկայիս ակումբին Չեմպիոնների լիգայում տեր դարձնի ակումբային ֆուտբոլի այս հեղինակավոր գավաթին: Ի դեպ, Պելեգրինիին իրենց ակումբի՝ «Զենիթի» գլխավորի դերում են տեսնում և ռուսները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ